
Թինա Կարապետյան – Սիմոն Պրուքս Սենեկալ պարային զույգը հաղթահարեց գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլը եւ մարտի 26-ին կմասնակցի ազատ ծրագրին:
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող առաջնությունում մեկնարկել է պարային զույգերի կարճ ծրագիրը, որին մասնակցում է 31 զույգ:

Հայաստանը ներկակացնող միակ պարային զույգն ավարտեց ելույթը կարճ ծրագրում: Մրցավարները նրանց գնահատեցին 68. 50 միավոր, որից 38.21 միավորը տեխնիկայի համար, 30.29-ը՝ ստեղծագործության:
Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք կնվաճի 31 մասնակցից 20-ը:
Այս պահին որակավորման փուլը հաղթահարել է մասնակցած 16 զույգերից 5-ը: Ամենաբարձր միավորները այս պահին դեռեւս Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալինն է: