Հայ տղայի կատարումը ստիպեց շրջվել ժյուրիի բոլոր անդամներին․․․

Ռուսաստանի Իվանովո քաղաքում կարելի է հանդիպել բազմաթիվ հայ ընտանիքների։ Հենց այնտեղից էլ եկել էր Հրանտ Մելիքյանը “The Voice Kids” մրցմանը: Հրանտ Մելիքյանը ծնվել է Իվանովո քաղաքում։ Տղան գերազանցությամբ ավարտել է տեղի երաժշտական դպրոցը եւ 2014 – ում կարողացել է դառնալ Մաքսիմ Ֆադեեւի աշակերտներից:

Նա փայլուն անցավ բոլոր ընտրական փուլերն ու կատարեց “Վերադարձիր Սորենտո” հայտնի իտալական կոմպոզիցիան, ինչը, ինչպես մասնագետներն են ասում, որ առանց պատկառելի դպրոցի, տաղանդի, մեծ աշխատանքի, երաժշտականության չէր կարող կատարել:

Տղայի խոսքերով ՝ նա չի պատկերացնում իր կյանքն առանց երաժշտության և անպայման ցանկացած կոմպոզիցիայի կատարման դեպքում ամբողջությամբ կլանվում է դրա մեջ։ Ժյուրին ամբողջ կազմով շրջվեց տղայի մոտ, բայց նա ընտրեց Մաքսիմ Ֆադեեւին, քանի որ երազում է նվաճել երաժշտության աշխարհը, ուրախություն պարգեւել իր ծնողներին եւ հաղթել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *