Մեր հայուհին կատարել է “Moon river” երգը, ինչն իսկական ֆուրոր է առաջացրել հանդիսատեսի շրջանում․․․ “The Voice Kids”

Ալինան վառ, արտիստիկ, գեղեցիկ եւ պարզապես տաղանդավոր երիտասարդ աստղ է․
Նա ծնվել է 2001 թվականին Մոսկվայում: Ալինայի խոսքերով, դպրոցում նա սիրում է ուսումնասիրել “տնային տնտեսությունը” , քանի որ նրան շատ է հետաքրքրում խոհարարությունը: Սակայն Ալինայի երազանքը մեծ բեմն է, ավելին ՝ նա կարծում է, որ դրա համար է ծնվել ։

Աղջիկը վստահ է, որ վոկալի մշտական պարապմունքները տարիների ընթացքում անպայման իրեն կօգնեն ապագա կարիերայում: Ինչ վերաբերում է երաժշտությանը եւ հայտնի կատարողներին, ապա Անյան շատ է հիանում Ուկրաինական հիփ – հոփ եւ ռոք “Բումբոքս” խմբի ստեղծագործություններով: Արտասահմանյան կատարողներից սիրում Բեյոնսեին.

Կույր լսումների ընթացքում աղջիկը կատարել է “Moon river” երգը, ինչն իսկական ֆուրոր է առաջացրել հանդիսատեսի շրջանում: Աղջկա կատարումը գնահատել են միանգամից երկու ժյուրիի անդամներ ՝ Դիմա Բիլանն ու կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեեւը ։ Չնայած նրան, որ տաղանդավոր աղջկա առջեւ շատ բարդ ընտրություն էր կանգնած, նա նախընտրեց Մաքս Ֆադեեւիի թիմին միանալ․

Ալինա Առաքելովան արժանի է ծափահարությունների, քանի որ հենց նա ողջ դահլիճը լիցքավորեց խենթ էներգետիկայով ։ Աղջիկը կարողանում է երգել իր հաճույքի համար, ինչի համար էլ արժանի է գովասանքի ։

Leave a Reply

Your email address will not be published.