Տեսանյութ․Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինան և Սիմոնը «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։

Թինան և Սիմոնը անթերի էին. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը` հաղթանակի մասին։


Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրու Սենեկալը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյանի և Սիմոն Պրու Սենեկալի հաղթանակը Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում մասամբ սպասելի էր:

Նման կարծիք է հայտնել Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
«Ընդհանուր առմամբ արդյունքը սպասելի էր, քանի որ նրանք շատ լավ էին պատրաստվել և լավ մարզչի մոտ են մարզվում։ Ես և՛ հույս ունեի, որ կհաղթեն, և՛ վախենում էի, որ հանկարծ սխալ չդատեն», – ասաց նա։

Ստեփանյանը նշեց, որ Թինան և Սիմոնը անթերի են սահել։
Շուտով զույգը ելույթ կունենա Զագրեբում. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայում հույս ունեն, որ նրանք կհայտնվեն լավագույն եռյակում։

Ավելի վաղ Թինան ու Սիմոնը ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր էին ստացել: Այսպիսով, 16 տարի անց Հայաստանը կմասնակցի գեղասահքի օլիմպիական մրցումներին:
Գեղասահքի վարկանշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող զույգը 3-րդ հորիզոնականում է
«Բուդապեշտում նրանց հավաքած միավորները՝ 181,05, բարձրացրել են նրանց վարկանիշը, բայց հիմա դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինեն նրանց արդյունքներն Օլիմպիադայում», – ավելացրեց Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ օլիմպիական խաղերին մասնակցելը շատ կարևոր է մեր զույգի համար, քանի որ նրանք երկար ճանապարհ են անցել դրան հասնելու համար։

Link.

Be the first to comment on "Տեսանյութ․Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինան և Սիմոնը «Բուդապեշտ տրոֆի» միջազգային մրցաշարում առաջին տեղն են գրավել։"

Leave a comment

Your email address will not be published.


*


error: Content is protected !!