Ծնողական Հզոր Աղոթք Երեխաների Պաշտպանության Համար Աստված Պահապան Բոլոր Երեխաներին

Ծնողական հզոր աղոթք երեխաների պաշտպանության համար Աստված պահապան բոլոր երեխաներին
Տեր Աստված, ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել, երեխաներ պարգևեցիր, նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով:Հա՜յր Աստված, ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր, թող ամեն բան Քո բարի կամքով լինի:Օգնիր ինձ, որ երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում :

Ներիր նրանց երիտասարդության մեղ քերն ու հան ցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժ բախտությունից և չար ճանապարհից:

Աղաչում եմ Քեզ. պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից և տուր նրանց այն ամենը ինչ որ անըհրաժեշտ է նրանցղ: Եվ խնդրում եմ, ողորմած եղիր նրանց հանդեպ, եթե անգիտակցաբար մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝:

Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության:Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դա տաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *