Դեռևս 994 թ-ին Ստամբուլի Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը վերականգնել է Տրդատը

Նկարիչ Սուքիաս Թորոսյանը պատմական վկայություններ է բերում ասելով , որ Կոստանդնուպոլսում երկրшշшրժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը և վերականգնելու համար Տրդատն է հրավիրվում .

«Ըստ հայ պատմիչների (Ստեփանոս Տարոնեցի և այլք) վկայության, այն բանից հետո, երբ Կոստանդնուպոլսում երկրшշшրժից հետո փլվել է Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցում է 4 մույթերի (սյուների) վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրում է Տրդատ։ Այդ աշխատանքներն ավարտվում են 994 թ.։

Այս ամենը գիտենք դասագրքերից և գիտենք որ այն մինչ օրս ամուր կանգնած է, սակայն կա մի առասպել, որ սյուների վրա փորագրած խաչերը, մարդաբոյ բարձրության վրա, ուր հավատացյալները եկեղեցի մտնելուց համբուրում են, փորագրվել է 10-րդ դարում և իփր Տրդատը ասել է-«Ժողովրդի հավատն է որ պահելու է գմբեթը»։Որևե փաստ չկա, բայց առասպելը գեղեցիկ է։Լուսանկարում Սբ.Սոֆիայի սյան վրա փորագրած խաչերից մեկն է։»

Հիշեցնենք , որ 2020 . թ-ին Թուրքիայի Պետական խորհուրդը միաձայն որոշեց Սուրբ Սոֆիան թանգարանից վերածել մզկիթի:

Նշենք, որ Սուրբ Սոֆիան մզկիթի չվերածելու մասին հայտարարություններով ու հորդորներով են հանդես եկել ԱՄՆ-ը պետքարտուղարությունը, Ռուս ուղղափառ եկեղեցին, Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, Հունաստանը, Պետդուման և այլն։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է VI-րդ դարում՝ Հուստինիանոս կայսեր հրամանով։ Երբեմնի քրիստոնեական հռչակավոր տաճարը Թուրքիայի կառավարության որոշմամբ՝ 1934 թվականին էր ստացել թանգարանի կարգավիճակ։ Սուրբ Սոֆիայի տաճարը 1985թ․-ին գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթային ժառանգության ցանկում:

Link.

Be the first to comment on "Դեռևս 994 թ-ին Ստամբուլի Սբ. Սոֆիայի մայր տաճարի գմբեթը վերականգնել է Տրդատը"

Leave a comment

Your email address will not be published.


*


error: Content is protected !!