
Ես եմ Տերը, քո բոլոր կարիքները հոգացողը։ Դու պետք է անպայման վստահես ու ապավինես Ինձ։ Վստահիր մինչև ամենավերջին վայրկյանը, վստահիր և մի վախենա։Դու պետք է ամբողջովին կախում ունենաս միայն Աստվածային Զորությունից։ Ես քեզ չեմ մոռացել, քո օգնությունը տեղ կհասնի։ Իրականացված կտեսնես ու կաճանաչես Իմ Աստվածային Զորությունը։ Տոկալը այն հավատքն է, որ մինչև կտրվելու աստիճան փորձության է ենթարկվում։ Դու պետք է սպասես, վստահես, հուսաս և ուրախանաս Ինձնով։

Ոչ թե մարդուն, այլ Ինձ ապավինիր, Ես եմ քո Զորությունը, քո Օգնությունը և քո կարիքները հոգացողը։ Իսկապես Ե՞ս եմ քո կարիքները հոգացողը, թե՞ ոչ։ Այս է հարցը։

Ինձ համար կատարվող յուրաքանչյուր գործ պետք է ենթարկվի այս փորձությանը։ Տեր կանգնեք ձեր հոգուն ուրախությամբ ու համբերությամբ։ Պետք է սպասեք, մինչև որ Ես ճանապարհը ցույց տամ։ Անգամ երկինքը չի կարող ունենալ ավելի մեծ ուրախություն, քան այն ուրախությունը, որ հոգին է զգում, երբ երկար սպասումից հետո շնորհում եմ նրանբ Պսակը Հաղթության։
