Բարի՜ գիշեր, Տիրոջ սերը, օրհնությունն ու ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ամենքիս հետ լինի

Փա՜ռք Քեզ Տեր, փառք Քեզ ամեն ինչի համար Տե՜ր Աստված, Սովորեցրո՛ւ ինձ սիրել Քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.

Սովորեցրու դատել ինձ այնպես, ինչպես ուրիշներին եմ դատում. Սովորեցրու հասկանալ, որ վրեժը թուլության 1-ին նշանն է:

Տե՜ր Աստված, Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ. Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ. Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է: Տե՜ր Աստված,

Եթե ինձ տանում ես հաջողության ուղով, Ապա մի վերցրու համեստությունս: Տե՜ր Աստված, Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու, Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն Ուժ տուր ներել նրանց… Փա՜ռք Քեզ Աստված մեր,

փա՜ռք Քեզ, ամեն ինչի համար Տեր, փա՜ռք Քեզ: Փա՛ռք տվեք Աստծուն, օրհնեցե՛ք մարդասեր և հավիտենական Թագավորին, որ փրկում և ապրեցնում է Իր ծառաներին: Դո՛ւ ես մեր Փրկիչը՝ Քրիստոս Աստված, հիմա մեր հոգիները օրհնում և գովաբանում են Քեզ:

Leave a Reply

Your email address will not be published.