Ամբողջ Գյուղով տարածել են, թե ամուսնուս դավաճանում եմ, սակայն․․․ Ես ինձ չկորցրեցի

Երևի շատերն են լսել պատմություններ, որտեղ սկեսուրը փչացնում է երիտասարդների հարաբերությունները, չի ուզում կիսել որդուն հարսի հետ ոգ անգամ կարող է բամբասանքներ տարածել։

Սակայն իմ բախտը բերել է, իմ սկեսուրը այնդպիսին չէ։ Վատ պահի կարող է անգամ պաշտպանել ինձ։ Սակայն ասօր մի ուրիշ բանի վերաբերյալ կպատմեմ։ Մեր գյուղում բոլոր տատիկները սիրում են պատմություններ հորինել ու տարածել դրանք՝ իբրև իրականություն։

Նրանց հորինած սցենարների հիման վրա կարելի է նիւյնիսկ ֆիլմեր նկարահանել։ Վերջերս գյուղի աղջիկներից մեկից իմացա, որ քննարկել են ամուսնուս, թե իմ սիրավեպերով նրա գլխին կոտոշներ եմ տնկել։

Նրանց ասելով, վարորդական իրավունք եմ ստացել, որ ավելի դյուրին թաքցնեմ դավաճանություններս և ստերս։ Անգամ որդիս ամուսնուցս չէ։ Ես էլ չդիմացա ու հարցրեցի․

Ստացվում է, որ ես այդ աստիճան հետաքրքիր եմ ապրում։ Իսկ հետո ի՞նչ է եղել։ Ամուսինս, վերջ ի վերջո, իմացել է դավաճանություններիս վերաբերյալ։ Շատ նեղված եկա տուն ու ամբողը ասացի սկեսուրիս։

Մի՞թե կարելի է անձի վերաբերյալ այդպիսի տհաճ բամբասանքներ տարածել, եթե դրա համար անգամ հիմք չկա։ Սկեսուրս հանգստացրեց ինձ ու ասաց, որ ինքն էլ է այդպիսի խոսակցությունների վկա եղել, սակայն փակել է նրանց բերանները ու մոռացել դրա մասին։

Նա ասաց, որ պետք չէ այդ խոսակցություններին ուշադրություն դարձնել, ցավոք, մեր շրջապատն է այդպիսին։ Այնքան շնորհակալ եմ սկեսուրիցս, գիտեմ, որ շատերը նրա փոխարենը կքքնադատեին հարսին, հարցուփորձ կանեին, իսկ նա վարվեց ճիշտ հակառակ ձև։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *