Ահա այն մարդը, ով եթե չլիներ, գուցե այսօր Հայաստան պետություն գոյություն չունենար. կապիտան Մոսեսով (Գուրգեն Տեր-Մովսիսյան)

Ահա մեր ամենահերոսը։

Փորձառու, սակայն անվճռական գեներալ Թ.Նազարբեկյանը կորցրել էր հաղթանակի հույսը եւ պահանջում էր Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդից՝ շուտափույթ հաշտություն կնքել թուրքերի հետ, որոնք, սակայն, շարունակում էին առաջխաղացումը։

Ուստի, նրա տեղակալ գնդապետ Բեյ-Մամիկոնյանը Դիլիջանում սպաների խորհրդակցություն է հրավիրում եւ ներկայացնում Թ. Նազարբեկյանի կարգադրությունը՝ զորքի մի մասը ցրել, մյուս մասը վերածել ոչ մեծ պարտիզանական ջոկատների, իսկ հրետանին տանել Սեւան եւ թաղել Չիբուխլու գյուղի շրջակայքում։

«Փառք եւ պատիվ հայ արյան» վկայում է ականատեսը, քանի որ խորհրդակցությանը ներկա սպաներից մեկը՝ կապիտան Մոսեսովը (Գուրգեն Տեր-Մովսիսյանը), այդ պահին անմիջապես ոտքի է կանգնում եւ հայտարարում. «Ես չե՛մ հնազանդի այդ որոշման։ Դա դավաճանութիւն է։

Ո՛չ ոք իրաւունք ունի այդպէս վարուելու Հայոց ժողովրդի հետ։ Ես իմ թնդանօթներով այս իսկ րոպէին կը մեկնեմ ճակատը։ Ով տղամարդ է եւ հայու արիւն ունի իր երակներում՝ թո՛ղ իմ ետեւից գա»։

Նրան է միանում վիրավոր պորուչիկ Գարեգին Տեր-Հարությունյանը՝ Նժդեհը, որը Երեւանից ստացել էր Արամ Մանուկյանի պահանջը՝ դիմանալ գոնե 3 օր, քանզի Ղարաքիլիսան գրավելուց հետո թուրքական բանակը Դիլիջան-Սեւան-Ախտա գծով կարող էր շրջանցել Երեւանը։ Ապստամբած եւ ի վերջո՝ Թ. Նազարբեկյանի համառությունը կոտրած զորքը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանի թնդանոթաձիգների ու Նժդեհի հեծյալ հարյուրյակի առաջնորդությամբ մայիսի քսանչորսին վերադարձավ Ղարաքիլիսա,,։

Սկսվեց մարտը:

Գուրգեն Տեր- Մովսիսյանը հրետակոծում է թշնամու դիրքերը, բայց նկատում է, որ 1֊ին գծում պասիվություն է տիրում: Հեծնում է ձին, թողնում է իր դիրքը ու սլանում 1֊ին գիծ, զինվորներին քաջալերում ու տանում հարձակման: Եվ այդտեղ էլ զոհվում է հերոսաբար…

Ղարաքիլիսայի ճակատամարտը տևում է չորս օր, մայիսի 25-28-ը: Այն 1918
թվականին Արեւելյան Հայաստանի տարածքում տեղի ունեցած 3 ճակատամարտերից ամենախոշորն ու միաժամանակ՝ ամենահերոսականն է։ Հաջողվում է կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան, և Սարդարապատի ճակատամարտում հայերին հաջողվում է հաղթել այդպես էլ համալրում չստացած թշնամուն , և երկիրը փրկվում է կործանումից:

Փաստորեն, եթե Գուրգեն Տեր-Մովսիսյանը չընդվզեր զինվորական ղեկավարության որոշման դեմ ու քաջություն չդրսևորեր, ապա այսօր Հայաստանը գուցե թե գոյություն չունենար:

Leave a Reply

Your email address will not be published.