Այ այս ցուցակի մարդկանց շնորհիվ է , որ 8 միլիոնանոց Իսրայելը դռшցնnւմ է

Հարություն Մնացականյանը գրում է .

Գնացել էի Իսրայել , Երուսաղեմի համալսարան էլ գնացի , համալսարանի բակում շարված գրանիտե քարեր տեսա, վրան անուններ գրված։

Շատ հետաքրքրեց, հարցրեցի, թե այս ինչ քարեր են անուններով՝ լավագույն շրջանավարտների , թե՞ համաշխարհային դեմքերի, որոնք ավարտել են այս համալսարանը, պատասխանեցին՝ ոչ , սա այն հովանավորների անուններն են, որոնք մեր համալսարանին նվիրաբերել են 1 000 000֊ից ավել դոլար։

Դուք ցուցակի երկարությունը նայու՞մ եք, 400 մարդիկ ,որոնք մինիմում մեկ միլիոն են նվիրաբերել, չհաշված մանր նվիրաբերողներին ու նրանց ովքեր մի քանի միլիոն են տվել։ Այսինքն միայն մի համալսարանը քո երկրի ռшզմшկшն բյուջեի չափ նվիրատվություն է ստանում։

Հրեաները խելացի են պոպուլիստ չեն , պաթետիզմ չկա , կարևորը երկրորդականից տարբերում են, իսկ մեզ մոտ…

Համալսարանի ֆիզմաթ, միջուկային ֆիզիկայի, մաթեմատիկայի ֆակուլտետները կիսադատարկ են, կարևորը իրավաբան ու տնտեսագետ ենք տոննաներով թողարկում , մնացածն էլ պայքարում են ծրագրում գրականության ու հայ եկեղեցու պատմության համար։

Մենք պшտերшզմը տшնnւլ տվեցինք այ այս ցուցակի մարդկանց, հիշե՛ք։ Այ այս ցուցակի մարդկանց շնորհիվ է , որ 8 միլիոնանոց Իսրայելը դռшցնnւմ է 80 միլիոնանոց Իրանին , գերհարուստ Սաուդյան Արաբիային ու Էմիրաթներին նաև Լիբանանին ու Եգիպտոսին։ Գնացե՛ք մտածե՛ք։

Leave a Reply

Your email address will not be published.