Գոհար Ավետիսյանը ցույց է տվել իր մարմինի փոփոխությունը պլաստիկ վիրահատությունից հետո։ Հայ հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը ծննդաբերությունից ամիսներ անց պլաստիկ վիրահատության է դիմել։

Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանին, Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում։

Վերջերս Գոհարը լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում, որում երևում է, որ նա զգալիորեն նիհարել է։ «Սուպեր, շատ ապրես, միայն առաջ, գեղեցիկ և հաջողակ, մեծ հաճույք է հետևել, ավելի եք գեղեցկանում», – գրել են օգտատերերը մեկնաբանություններում։