Պատմական ցնցող փաստ . Կիսալուսին աստղով պատկերը առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում են օգտագործել

Հայ նկարիչ Սուքիաս Թորոսյանը ներկայացրել է հետաքրքիր փաստ Կիսալուսին աստղով պատկերի վերաբերյալ .

«Երբ տեսնում եք կիսալուսին աստղով պատկերի վրա, մի շտապեք հայտարարել որ դա թուրքական է, կամ մուսուլմանական: Բանը նրանումն է որ կիսալուսինը աստղով առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում են օգտագործել, հետո հռոմեացիները, բյուզանդացիները, իսկ միայն 1844թվականին օսմանյան կայսրությունը:

Հետո նոր թուրքերը և XXդարի 50- 60ական թվականներին համարել որպես իսլամական խորհրդանշան: Առիթից օգտվելով այսօր բոլոր մշակութային արժեքների վրա հաստատում են իրենց հին լինելը: Հանգիստ վերաբերվեք..» ,- գրել է Սուքիաս Թորոսյանը:

Մի պատմական փաստ ևս , ուղղափառ եկեղեցիների գմբեթների խաչերի հիմքում հաճախ կիսալուսին է դրված եղել:

Կրոնական ավանդությունը լուսնի մահիկով խաչը համարում է եկեղեցու՝ որպես Քրիստոսի կնոջ խորհրդանշան՝ դա հիմնավորելով Հայտնության գրքից քաղված հետևյալ մարգարեությամբ. «Եվ երկնքում մի մեծ նշան երևաց. մի կին՝ արեգակն իր վրա առած, և լուսինը նրա ոտների տակ» (Հայտնություն 12, 1):

Որոշ կրոնաբաններ քրիստոնեական կիսալուսնում տեսնում են վիշապի՝ որպես չարի խորհրդանշանի ձևափոխված պատկերը, որը ոտնակոխ է արել Քրիստոսը:

Be the first to comment on "Պատմական ցնցող փաստ . Կիսալուսին աստղով պատկերը առաջին անգամ Հայկական լեռնաշխարհում են օգտագործել"

Leave a comment

Your email address will not be published.


*


error: Content is protected !!