Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Երբեք մի մտածեք. «Ի վիճակի չենք, — կամ, — Այս բանը երբեք չենք կարող կատարել: Ասեք. «Հարկավոր միջոցները հիմա չունենք, սակայն ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»: Եվ վստահ եղեք, որ պիտի ունենաք:

Վերում ասվածը կրկնեք շարունակ. և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք ունենա:
Այդ զգացումը՝ Իմ Միջոցները պահանջող աներկբա հավատն է: Հիշեցնում եմ. «Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»: Սակայն Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերահայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես՝ օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները.

այն հավատքը, որ նախահարձակ լինելով՝ հաղթահարում ու լռեցնում է՝ սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը: «Պահանջեք և պիտի տրվի ձեզ»: Ամենօրյա պատգամներ Աստծո կանչը և Ամենօրյա Պատգամներ «ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»