«Արցախի պшտերшզմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին

Իրանի խորհրդարանի ազգային անվտшնգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ, պատգամավոր Մահմուդ Ահմադի Բիղաշը կարծիք է հայտնել, որ Հայաստանին աջակցելն իր երկրի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը պիտի լինի:

Պատգամավորը մասնավորապես ասել է. «Արցախյան պшտերшզմում Իրանը պետք է մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին: Այսօրվա Ադրբեջանի Հանրապետության և Հարավային Կովկասի որոշ մասեր պատմական փաստաթղթերով մայր հայրենիք Իրանի մի մասն են։ Ապագայում եթե մի բան լինի, դրանք պետք է հանձնվեն Իրանին: Իրանն առանց նախապայմանների պետք է աջակցի Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ պшտժшմիջոցների սшհմանմանը»:

Իրանցի մեկ այլ պատգամավոր Ալի Ասքեր Հանին էլ, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի ժամանակ արտասանած ոտանավորին, սոցիալական ցանցում կիսվել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի կախաղան բարձրացվելու պահին արված լուսանկարով ու կցել հետևյալ գրառումը. «Պարո՛ն Էրդողան, Իրանի հողերի վրա աչք դրած անձի վերջն այսպես է լինում»:

Be the first to comment on "«Արցախի պшտերшզմում Իրանը պիտի մի կողմ դներ դիվանագիտական պատշաճությունն ու աջակցեր Հայաստանին"

Leave a comment

Your email address will not be published.


*


error: Content is protected !!