Տաքսի վարելիս՝ երեկոյան հայտնի սուպերմարկետից նոր պատվեր ստացա, հասա տեղ․․․

Երեկ արդեն բավականին ուշ էր, մտադիր էի վերջին պատվերն էլ ընդունել, կատարել և տուն գնալ։ Սուպերմարկետից պատվեր ստացա։ Եթե անունն ասեմ, բոլորն էլ կիմանան տեղը։

Տեղ հասա, սպասում եմ։ Սուպերմարկետից դուրս է գալիս ամուսնական զույգը, մոտ 35-40 տարեկան էին։ Մեր շփումը սկսվեց տիկնոջ այս խոսքերից․

Ինչի՞ համար ես պետք է ձեզ մի քանի րոպե փնտրեմ։
Բայց ի՞նչ կա փնտրելու։ Մեքենայի համարը, գույնը, կայանված տեղը ձեզ մոտ երևում է։ Դրանցով էլ կողմորոշվեք։ Վերջ Ի վերջո, զանգեք նշված համարով և վարորդից ճշտեք տեղը։

Դուք տաքսի եք, և ձեր մեքենայի վրա պիտի հատուկ նշաններ լինեն, իսկ եթե չկան, բարի եղեք դուրս գալ մեքենայից և դիմավորեք ուղևորներին։

Ճիշտն ասած, ուզում էի նրանց իջեցնել մեքենայից՝ առանց պատվերը սկսելու, սակայն այն փաստը, որ իմ տան մոտակայքում է իրենց նշանակման վայրը, ստիպեց խորը շունչ քաշել ու լռել։ Ուշադրություն դարձրեցի, որ սուպերմարկետի մոտ սովորականից ավելի քիչ մարդ կար, ինձ չնկատելու համար պետք էր առնվազն փակ աչքերով քայլել։

Ճանապարհին ռադիո էր միացրած, ձանձրացնող երաժշտություն էր։ Քունս տարավ և անջատեցի ռադիոն, և հենց այդ պահին իմ հաճելի զրուցակից տիկինը զայրացավ․

Ես չէի խնդրել անջատել։ Մի բան միացրեք։
Ես արդեն մտքիս մեջ քննադատում էի նրանց։ Այդ կինը անդադար քթի տակ խոսում էր, մի քանի բառ հասկացա, ասում էր՝ անդաստիրակներ, տգետներ ու նմանատիպ ուրիշ բաներ։

Ինչպես պարզվեց, դա դեռ սկզիբն էր։ Երբ հասանք տեղ, հնչեցրի գումարը․
1700 դրամ։
Հետո սկսվեց երկխոսություն․
Այսինքն 1700։ Երևի ձեզ մոտ չերևաց, սակսյն մենք մի քանի օր առաջ նստել էինք ձեր տաքսիներից մեկը, վարորդը 500 դրամ մանր չուներ, ասաց, որ հաջորդ անգամ մեզ այդքան զեղչ կանեն։ Այժմ պետք է 500 դրամ պակաս տանք։

Տիկին, այդպիսի բան չկա։ Վարորդը խաբել է ձեզ։ Ես չգիտեմ էլ, ում մասին է խոսքը ու ինչ մեքենա եք նստել։
Ինձ հետաքրքիր չէ, 1000 դրամը վերցրեք, 500 պակաս՝ մեր զեղչը, 200-ն էլ՝ մեզ սպասեցնելու համար։

Նա դիմացի նստարանին գցեց 1000 դրամանոց, ու նրանք իջան մեքենայից։ Ես էլ իջա, սակայն նրանք Այն աստիճան արագ վազեցին, որ էլ իմաստ չկար գնալու նրանց հետևից։
Որեմն, հարգելի ոչ ադեկվատ ընտանիք, եթե կարդում եք սա, իմացեք, որ ձեր տոպրակը մոռացել եք մեքենայիս մեջ․ 14 670 դրամի առևտուրը մեր տանն էլ պետք կգա, սակայն մի խնդրանք, էլ այդ պանիրից չվերցնեք, շատ վատն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *