ԱՂՈԹՔ։ Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը․․․

Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին:

Ողորմի՛ր մեզ, Տեր Աստված, որ բոլոր ժամանակներում փառավորված ես Երկնքում եւ երկրի վրա: Բարի, երկայնամիտ, բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ.

որ չես ցանկանում մեղավորի կորուստը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց:

Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու ողջ պատվիրաններդ: Սրբի՛ր եւ մաքրիր մեր հոգին ու մարմինը, քավի՛ր մեր մեղքերն ու փրկի՛ր մեզ ամեն տեսակ չար գործերից, ճանապարհ ցույց տուր խորհուրդներդ եւ ցանկություններդ ճիշտ կատարելու ու բժշկիր մեր հիվանդությունները:

Շրջապատի՛ր մեզ Քո սուրբ հրեշտակներով, որ նրանց բանակի առաջնորդությամբ եւ պահպանությամբ հասնենք հավատի միությանը ու Քո անհասանելի եւ անսահման փառքի զորությանը: Քանի որ Դու ես մեր տերը հույսը, ապավենը Փրկիչը եւ Քեզ վայել է փառք իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ բոլոր ժամանակներում: Ամեն:

Be the first to comment on "ԱՂՈԹՔ։ Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը․․․"

Leave a comment

Your email address will not be published.


*


error: Content is protected !!