Ինչ եկել եմ, բոլորն ուզում են տեսնել ինձ։ Եվ բոլորին հետաքրքրում է 2 հարց ՝ ինչու՞ պարտվեցինք, հնարավոր է՞ր արդյոք չպարտվել. Պատասխանեմ… Սամվել Խաչատրյան

Սամվել Խաչատրյանը գրել է.
Ինչ եկել եմ Երևան , բոլորն անխտիր ցանկանում են ինձ տեսնել, զրուցել , խորհրդակցել։ Եվ բոլորին հետաքրքրում է երկու հարց ՝
Ա․ Ինչու՞ պարտվեցինք Բ․ Հնարավոր է՞ր արդյոք չպարտվել ։ Երկար մտածելուց հետո ինքս գոնե ինձ համար գտել եմ տվյալ հարցերի պատասխանը՝ հիմնվելով տեսածիս, վերապրածիս և ականատեսների պատմածների հիման վրա։

Ինքս մш րտական գործողությունների մեջ եմ եղել ներգրավված սեպտեմբերի քսանյոթից մինչև նոյեմբերի քսանը: Ժամանակահատվածն էլ պատահական չեմ նշում ՝ համաձայնագրի ստորագրումից հետո էլ երբեք չի դադարել պш տերազմը։ Այժմ 1-ին հարցի պատասխանը ինձ համար գոնե հստակ ա։ Մինչև դուք կփնտրեք դш վաճաններ, ասեմ որն է ըստ իս պարտության պատճառը (իմ սուբյեկտիվ կարծիքով)։ Մենք պարտվել ենք նախորդիվ 30 տարիների

ընթացքում, յուրաքանչյուրս և յուրաքանչյուր օր։ Երբ մեր թշնш միները սկսել են գերազանցել մեզ , մենք կերակրվել ենք ԿԻԼԴԻՄՆԵՐՈՎ, դատարկ հաղթողի սինդրոմով։ Մենք՝ ամեն մեկս մեր ոլորտում ուժեղանալու փոխարեն նախընտրել ենք կոմֆորտ մի անկյուն ստեղծել ու լռվել ՝ «ՊԱԴՅԵԶԴԸ մերը չի » սկզբունքով․․․․․․ Մենք պш րտվել ենք ամեն մեկս մեր ոլորտներում ՝ չլինելով ոլորտի լավագույնը , մենք մրցակցել ենք

ինքներս մեր հետ, այնինչ մենք պիտի ադրբեջանցի մեր ոլորտի մասնագետներին գերազանցեյինք և մշտապես։ Սպորտում ենք պարտվել , մշակույթում, դիվանագիտության մեջ, տնտեսության ու պետականաշինության , բանակում ․․․․․․․ չեմ տեսնում մի ոլորտ որտեղ գերազանցել ենք մեր հակш ռակորդին ․․․․․․

Մենք թույլ ենք․․․․․ և դա մեր հավաքական խնդիրն է։ Մենք զբաղվել ենք ինքնախաբեությամբ՝ ինքնաքննադատությամբ զբաղվելու փոխարեն։ Ու եթե արժանապատվորեն չենք կարողանում գիտակցել տվյալ իրողությունը , չենք էլ կարող հաղթել վաղվա մш րտում, իսկ այն անխուսափելի է, հավատացեք ․․․․․․․․ Այս պш րտությունը նախորդիվ պարտված տարիների ամփոփումն էր և մեր կեղտերի ջրի երես դուրս գալն էր պարզապես։

Այժմ էլ՝ այս պահին էլ շարունակում ենք պարտվել , ուտելով ինքներս մեզ , դш վաճանաորս անելով։ Կեղեքում ենք մեզ ներքուստ ՝ դш տապարտում առավել մեծ պш րտությունների։
Գոնե ԶԻՆՎՈՐԻն հարգենք , իրենք այսօր զп հվում են այն պատճառով միայն , որ մենք չենք մոբիլիզացվել և սկսել չափազանց արագ վերակազմավորել մեր առօրյան, չենք ձևակերպել հանուն ինչի ենք ապրել ու ապրում, չենք կանգնել զինվորի կողքին խրш մատում, տաքուկ տեղներս նստած տրվում ենք մանիպուլյացիաների ու ռեալ աշխատելու տեղը

զբաղված ենք կեղծ օրակարգերով ։ Վաղը ուշ է լինելու , քանզի այսօր արդեն իսկ բաց ենք թողել ։ Սահման չեք գնում , հասկացանք , մարդ եք ՝ վախենում եք ու Ձեր վախն արդարացնելու և տղամարդլամիշ լինելու նպատակով ասում եք ՝ պետությունն ա մեղավոր։ Էդ ե՞րբ գնացիր հասար սш հման քեզ ասին հետ գնա։ Էդ ե՞րբ զե նք խնդրեցիր , մերժեցին։ Էդ ե՞րբ բահն
առած խրш մատ փп րեցիր , ասեցին պետք չի․․․․․․․Ինքնակազմակերպվել ա անհրաժեշտ , մոբիլիզացնել ու ժերը , չմեղադրել ոչ մեկին , դրա ժամանակը չի։ Ահա և 2-րդ հարցի պատասխանը․․․․․․․․․․․ Հնարավոր էր չպարտվել, եթե․․․․․․ սակայն ես ավելի հակված եմ էսօրվանից վաղվա իմ հաղթանակը կերտել ․․․․․․․․ Իսկ Մեզնից շատերին կամենում եմ ԽԵԼՔ, ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅՈՒՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈւՆ
Սամվել Խաչատրյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *