Սահմանադրական դատարանը հրապարակեց արտահերթ ընտրությունների հարցով որոշումը

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը : Քիչ առաջ Սահմանադրական դատարանը որոշեց մերժել 4 քաղաքական ուժերի դիմումները, որոնցով նրանք պահանջում էին չեղարկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Նշենք, որ Բարձր դատարանը պետք է որոշեր կա՛մ ընտրության արդյունքները թողնել անփոփոխ, կա՛մ անվավեր ճանաչել դրանք, կա՛մ անվավեր ճանաչել և սահմանել մանդատների ճանաչման նոր կարգ, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

Մանրամասն տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *