Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ (1991-1998)։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Մասնագիտությամբ արևելագետ է՝ բանասիրական գիտությունների դոկտոր։
Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։

Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։ Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ընթացքում։
Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի երեքին։

Տեսանյութում` Վազգեն Սարգսյանը պատում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին, որոնք հետագայում նպաստել են Արցախյան պատերազմում գրանցված ռազմական հաջողությունների արարմանը:
Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։