Արտյոմ Տոնոյանն անդրադարձ է կատարել քաղաքագետ Ջումշուդ Նուրիևի արված կանխատեսումներին.

«Ադրբեջանցի քաղաքագետ Ջումշուդ Նուրիևը ծшնր կանխատեսումներ է անում իր երկրի՝ Ադրբեջանի ապագայի հետ կապված, որը հիմնված է ինչ- որ «գաղտնի փաստաթղթերի» տեղեկությունների վրա։ Մի փոքրիկ հատվածի մեջբերում անեմ.
«Մեր մեկ միասնական պետություն ունենալը հարցականի տակ է։ Եթե իմ կանխատեսած ծրագիրը լինի, ապա նախապես գծված սցենարի համաձայն, Ադրբեջանը բաժանվելու է երեք երկրի մեջ։ Ու այս մասին ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։

Պատկերը հետևյալն է լինելու. Կուր գետի ձախ ափի երկայնքով դեպի հյուսիսային հատված ձգվпղ մեր տարածքները ամբողջովին կմիանան Ռուսաստանի Դաշնության կազմին,
Կուրի և Արաքսի միջև ընկած տարածքները՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը ։ Մնացածն էլ կմիացվի Լեռնային Ղարաբաղին և այդ կազմով ամբողջությամբ կմտցվի Հայաստանի Հանրապետության կազմի մեջ»։