Հասունացել է Պենտագոնի հետ խոսակցությունը. Հայաստանի դեմ փաստարկներ չկան

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն գրառում է արել իր Twitter-ում եւ հայտնել, որ «արդյունավետ զրույց է ունեցել Պետքարտուղարության եւ Պենտագոնի ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք հայ-ամերիկյան հարաբարությունների ամրապնդման հնարավորությունները»։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցի քննարկումը Պենտագոնի հետ նոր տարր է։ Անկախության հռչակումից ի վեր Հայաստանի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ գրեթե չեն առնչվել անվտանգության ոլորտին. Հայաստանը միշտ կաշկանդված է եղել Ռուսաստանի հետ պայմանագրային պարտավորություններով եւ ըստ այդմ՝ «Ղարաբաղում տարածքային կորուստների վտանգով»։ Սակայն 2020 թ․ պատերազմը «չեղարկել է» այդ փաստարկները՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը հրաժարվել են կատարել պայմանագրային պարտավորությունները, Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում տարածքները կորսվել են, եւ Հայաստանին ոչինչ չի խանգարում դիվերսիֆիկացնել անվտանգության համակարգը։

Verelq News | Пентагон: слова Байдена о Геноциде армян не скажутся на  военных отношениях США и Турции

2018 թ․ հոկտեմբերին Հայաստան էր ժամանել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով այն ժամանակվա խորհրդական Ջոն Բոլթոնը, որը Ազատություն ռադիոյին տված հարվազրույցում ասել էր. «Ինչպես ես ասել եմ /Հայաստանի/ վարչապետին, եթե խոսք է գնում ռուսական կամ ամերիկյան ռազմական ռեխնիկա գնելու մասին, ապա մենք կգերադասեինք վերջինը։ Մենք համարում ենք, որ ամեն դեպքում մեր տեխնիկան ավելի լավն է, քան ռուսականը։ Այնպես որ, ուզում ենք դիտարկել նման հնարավորություն։ Կարծում եմ, դա կավելացնի Հայաստանի հնարավորությունները, երբ այն կախված չի լինի մի գերտերությունից»։

Armenia-USA friendship group, Congressional Caucus on Armenian Issues sign  MoU | ARMENPRESS Armenian News Agency

Այն ժամանակ Հայաստանը չընդունեց առաջարկը, թեկուզ դա կարող էր լուրջ զսպող դեր ունենալ։ Օրերս Ջոն Բոլթոնը մի շարք ազդեցիկ ամերիկյան քաղաքական գործիչների հետ հայտարարել է Turkey Democracy Project կազմակերպության ստեղծման մասին, որը պետք է զբաղվի «Թուրքիայի հանդեպ այնպիսի քաղաքականության մշակմամբ, որը թույլ կտա պատասխանել նրա ապակառուցողական վարքագծին»։ Կազմակերպության կազմում են UANI /Իրանի միջուկային զենքի դեմ կազմակերպության/ նախագահ Ջո Լիբերմանը, Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը եւ այլոք։

Արդյոք աշխարհքաղաքական կոնյունկտուրան այնքան է փոխվել, որ Հայաստանի հետ հարաբերությունների մասին հարկ կա խոսել Պենտագոնի հետ։ ՀՀ կառավարության հռչակած «Ռուսաստանի հետ բանակի վերականգնման ու անվտանգության նոր համակարգի կառուցման» ծրագիրը տանում է Հայաստանի մասնատման ու ինքնիշխանության վերացման:

Աղբյուր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *