
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, նախկին բարձրաստիճան զինվորականը, որը ներգրավվել է որպես մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն է։ Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, թե գործի մասին ոչինչ ասել չի կարող։ Հակոբյանը հաստատեց, որ գործը վերաբերում է պատերազմից հետո իր ասուլիսին, որի ընթացքում անդրադարձել էր պատերազմի ընթացքին, Նիկոլ Փաշինյանին, նրա տիկնոջ՝ Աննա Հակոբյանի՝ հրամանատարական շտաբում գտնվելուն։ Հարցին՝ համարու՞մ է, թե իր հայտարարություններում եղել են կետեր, որոնք պետական գաղտնիք են պարունակել, Հակոբյանը բացասական պատասխան տվեց։