
Ամերիկացի դերաuան, երգիչ, ռեժիuոր և ձեռներեց Ջոզեֆ Գորդոն Լևիթը իր ֆեյuբուքյան էջում գրառում է կատարել` խնդրելով Հայաuտանի բնակիչներին ձայնագրել Around The World արտահայտությունը հայերեն և ուղարկել իրեն:

Ինչպես դերաuանը նշել է, ձայնագրություններն անհրաժեշտ են ինքնատիպ նախագծի իրականացման համար: Դերասանը նախկինում այլ երկրներից ևu նույն արտահայտության ձայնագրությունն է խնդրել:

Գրառմանը կից ամերիկացին տեղադրել է Արցախի «Պապիկ-տատիկ» հուշարձանի լուuանկարը, ինչն առաջացրել է ադրբեջшնցի օգտատերերի վրդովմունքը: