Պորտապար պարող աղջկա մասին քաղաքական մեկնաբանումը․․․

«Սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան

Возможно, это изображение (2 человека, люди стоят и на открытом воздухе)

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Համացանցում ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի կին համապատասխան հագուկապով պորտապար է պարում Երևանի Հանրապետության հրապարակում: Հետաքրքիր է, ինչո՞վ էին զբաղված այդ տարածքը հսկող բազմաթիվ ոստիկանները, որոնք օրվա բոլոր ժամերին գտնվում են այդտեղ ու չեն կանխել այդ ամենը: Այս խայտառակ անգործությունը ևս մեկ ապացույց է, որ Հայաստանն ուղղակի «ոտք առել, գնում է»: Հայաստանում, կներեք արտահայտությանս համար, բարդակ վիճակ է, և ով ինչ ցանկանա, կանի…

«Սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան


Երբ 1987 թ֊ի մայիսի 28֊ին ԽՍՀՄ սահմանապահ զորքերի օրը, 18֊ամյա գերմանացի Մաթիաս Ռուստը փոքր ինքնաթիռով վայրէջք կատարեց աշխարհի գերտերություններից մեկիԽՍՀՄ մայրաքաղաքի Մոսկվայի Կարմիր հրապարակում, շատերը հասկացան, որ դա ԽՍՀՄ վերջի սկիզբն է…
Հիմա, ինչ֊որ պարուհի մահմեդական աշխարհում ընդունված պար է պարում աշխարհի առաջին քրիստոնյա պետության մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, և դա ոչ միայն ոչ մեկին չի հետաքրքրում, այլև որևէ մեկը չի էլ պատժվել: Իսկ իրականում սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *