Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը դեմքին հարված է ստացել երկրի հարավ-արեւելքում գտնվող Դրոմի դեպարտամենտ այցելության ժամանակ:

Միջադեպի տեսագրությունը հրապարակվել Է BFM հեռուստաալիքի Twitter-ում: Ինչպես նշում է հեռուստաալիքը, միջադեպի հետեւանքով երկու մարդ է ձերբակալվել:

Տեսագրության մեջ Մակրոնը մոտենում է տեղի բնակիչներին, սեղմում նրանցից մեկի ձեռքը եւ սկսում խոսել ։ Դրանից անմիջապես հետո հավաքվածներից մեկը ձեռքով հարվածում է նրա դեմքին ։ Ֆրանսիայի առաջնորդի թիկնապահները Մակրոնին հետ են մղել հարձակվողից։
Մանրամասն տեսանյութում․․․
Emmanuel Macron giflé: deux personnes ont été interpellées après l'incident pic.twitter.com/fcvVk6w6Fh
— BFMTV (@BFMTV) June 8, 2021